• Wed. May 15th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀԷՑ-ից բացի այլ արտադրողից եւս հնարավոր է էլեկտրաէներգիա գնել

ByEditor

Jan 6, 2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ փետրվարի 1-ից սպառողը կարող է ցանկացած արտադրողից ստանալ էլեկտրաէներգիա:

Նրա խոսքով՝ շուկայի ազատականացումը հնարավորություն է տալիս, որ ցանկացած ոք կարողանա էլեկտրաէներգիա արտադրելու հզորություն հիմնադրել եւ շուկայում ազատորեն իր արտադրանքն արտադրել:

«Սա կարեւորագույն բարեփոխում է: Նախկինում կարող էին գնել միայն ՀԷՑ-ից, որի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը որոշում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ): Հիմա ցանկացած սուբյեկտ կարող է գնալ ու պայմանավորվել ցանկացած արտադրողի հետ, եւ գնի հետ կապված ՀԾԿՀ-ն արդեն որեւէ դերակատարում չունի: Այդ երկու սուբյեկտն են պայմանավորվում, թե սպառողն ինչ գնով է գնում էլեկտրաէներգիա:

Մենք ՀԷՑ-ի վրա դրել ենք պարտավորություն, որ պարտավոր է գնված էլեկտրաէներգիան որոշակի սակագներով տեղափոխել եւ հասցնել, խոչընդոտելու իրավունք չունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ իր հերթին նշել է, որ էլեկտրաէներգիայի բաշխումը ու փոխադրումն իրականացնում է Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը, որը բացառիկ իրավունք է, ինչը բնական մենաշնորհ է:

«Գործելու են կարգավորվող գներ, բոլորն իրավունք ունեն օգտվելու, ՀԷՑ-ը չի կարող մեկին մատուցել այդ ծառայությունը, մյուսին՝ ոչ»,- ասել է Գարեգին Բաղրամյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *